copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:01 14-05-2022

Երեխայի ձեռքից լուցկին վերցնել է պետք

Լուցկիով խաղացող անկարգ երեխան կարող է հրդեհել ողջ տունը։ Երեխայի ձեռքը լուցկի տվող ծնողը պարտավոր է գիտակցել այս պարզ իրողությունը։ Բացառվում է, որ իրոք տան ու տնեցիների անվտանգության մասին հոգացող ծնողը չկանխատեսի աղետը ու լուցկին վստահի հենց այն երեխային, ով իր տեղը տաքացնելու համար արդեն փորձել է մեծ խարույկ վառել, իսկ շատերին այրելուց ու կրակը գցելուց հետո փախել, պախկվել (պահկվել) է։

Ուրեմն. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ու ՀՀՇ-ին իշխանազրկելուց հետո ամեն օր նախ «Օրագիր»-ում, ապա «Հայկական ժամանակ»-ում Հայաստանն ու Արցախը վառելու, մոխրացնելու, հայոց մշակույթը, կրոնն ու պատմությունը ոչնչացնելու, կործանելու, թրքացնելու սցենարներ գրող Նիկոլին ինչո՞ւ համաներվեց «մարտի 1»-ի բռնի իշխանափոխության փորձը։ Ինչո՞ւ նրան մանդատ շնորհվեց` շատ արագ ու նառուշիլովկան էլ հետը։ Ամեն ինչ մի քանի քայլ առաջ հաշվարկելու շախմատային հմտությունով հայտնի Սերժը ինչո՞ւ պետության ղեկը հանձնեց հենց օտարի գծած ուղիով քայլող Նիկոլին։ Ինչո՞ւ Սերժը թողեց` իրեն մերժեն, ինչո՞ւ հաստատեց, որ Նիկոլի ձեռքը լուցկի տալը ճիշտ է։ Ինչո՞ւ Նիկոլին թույլատրվեց 4 տարի շարունակ ու անարգել հատել բոլոր նախկին ու ներկա կարմիր գծերը։ Ինչո՞ւ դեռ Նիկոլի ձեռքից չեն վերցրել Արցախը ու Հայաստանը արդեն հրդեհած լուցկին։

Այս հարցերը դեռ չունեն իրենց ստույգ ու համոզիչ պատասխանը։ Եվ այս պակասը դժվար է պատճառաբանել այն փաստով, որ լաոն չորս տարի քնած է եղել ու այս հարցերի պատասխանը չի պահանջել։ Արթուն մարդիկ կայի՞ն` չէ՛, ամեն օր նորե՞րն էին արթնանում` չէ՛, բայց բացահայտումներ չկային ու չկան։ Եվ զանգվածային արթնացում չկար։ Հիմա լաոն կարծես թե զանգվածաբար է արթնանում, բայց իր ներքին ցավից։ Եվ բոլորը չէ, որ դուրս են գալիս փողոց, գնում են հրապարակ ու միանում Նիկոլից երկիրը փրկելու ու ազգը ազատելու գործին։ Գուցե պատճառը հենց այն է, որ զանգվածային լաոն չունի այս ծառացած հարցերի անհրաժեշտ պատասխանները ու չգիտի, թե իր ուժը ում եռանդին գումարի։ Չգիտի՝ հետո ինչ դուրս կգա դրանից, իր ցավը կմորմոքվի՞, թե՞ կապաքինվի։

Չորս տարի այս զանգավածային լաոն, որ Հայաստանում իր քվեով որոշումներ կայացնող ժողովրդի մեծամասնությունն է, վախեցել է սխալվելուց ու հետևողականորեն ոչ մի ընտրության չի մասնակցել։ Եվ հիմա էլ չի ուզում սխալվել։ Իսկ այսօր հատկապես չի ուզում զոհվել, նահատակվել իր քաղաքի կամ գյուղի փողոցում իր հայրենակից ոստիկանի կամ բերետավոր պատժիչ ջոկատայինի ձեռքով։ Ամեն լաո հիմա իրոք լրջորեն մտահոգվելու խիստ ծարակշիռ պատճառ ունի, երբ «բեղիկներով Անդո» մականունով հռչակ ստացած ներկայիս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հրապարակավ հայտարարում, թե պետությունն ու ժողովրդին պաշտպանելու համար պետությունը ժողովրդի վրա կրակելու մոնոպոլ իրավունք ունի։ Աբսուրդ է, ցնդաբանություն, բայց մենք` բոլորս, ու ամեն լաո հիմա այս իրավիճակում է ապրում։

Թշնամու` քայլելով մեր սահմանը խախտող ու գյուղերը զավթող թուրքի վրա հրամայված է չկրակել ու նրանից խաղաղություն մուրալ, իսկ իր պետությունն ու ազգը պաշտպանող քաղաքացուն պատերազմ է հայտարարված։ Փաստացի առկա իշխանության ռեպրեսիվ մեքենան Նիկոլին ժողովրդից է պաշտպանում ու լաոն է նրա թիրախը դարձել։ Նախկինում բոլորս հաստատ համոզված էինք, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ հնարավոր չէ, որ հայը հայի վրա երբեք ու ոչ մի դեպքում չի կրակի։ Մինչդեռ հիմա այդ համոզվածությունը վերացել է։ Եվ այն վերացվել է մեթոդաբար, հաջորդական քայլերով։

Նիկոլական ռեժիմն իր գործն սկսեց ազգը պառակտելուց, սևերի ու սպիտակների, նախկինների ու թավիշի բաժանելուց։ Հետո քայքայեց բանակը ու փոխարենը աննախադեպ հզորացրեց ու բազմապատկեց պետական ռեպրեսիվ ապարատը` ներքին զորքերը, ոստիկանությունը։ Նաև ստեղծվեց Նիկոլի անմիջական ղեկավարությամբ գործող զինված գվարդիան` գեստապոն հիշեցնող պատժիչ ջոկատների համակարգը։ Իսկ այս օրերին ռեժիմի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժման դեմ դուրս եկած նորօրյա կուռքի աղանդավորներից մեկը ուղղակի հայտարարեց այն, ինչով չորս տարի սնուցել են իր նմանների միտքը. «Նիկոլը հաղթելու ա հայերին»։

Եթե այս երևույթը ինչ-որ չար միտումով կարելի է վերագրել ամբոխի անմտությանը, համարել զգացմունքային կամ անգիտակից դրսևորում, ապա Նիկոլի օրոք գործող ռեպրեսիվ ապարատի ամեն անդամի արարք միանգամայն գիտակցված է, նաև լավ վարձատրված ու մոտիվացված։ Ու ցավոք, արդեն ակներև է, որ այս իշխանական ռեժիմի օրոք ուժային կառուցներում ծառայողները համապատասխան վճարի դիմաց ու անպատիժ մնալու երաշխիքի դեպքում պատրաստ են պատին ծեփել ու ասֆալտին փռել անգամ հղի կնոջը, ծերունուն, անչափահասին՝ ում որ Նիկոլը հրամայի։ Սա ևս աղանդավորության բացահայտ ու կործանարար դրսևորում է, կույր ու բութ կռապաշտության անխուսափելի հետևանք, Նիկոլի թվացյալ անսխալականության պատրանքի պատճառով իրական հավատն ուրանալու փաստ։ Իսկ աղանդը հաղթում է հավատին, երբ հավատացյալը չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանները ու արդեն չի հասկանում` ինչին հավատա։

Հնագույն իմաստնությունը հուշում է, որ Ահարոնի իշխանությունը ու Ոսկե հորթի պաշտամունքը երկար տևել չեն կարող ու բնականորեն ավարտվում են Մովսեսի գալով։ Իսկ որպեսզի մերօրյա որևէ Մովսեսին լսող ու հավատացող լինի, նա պետք է կարողանա պատասխանել առաջացած բոլոր հարցերին և ունակ լինի լուցկին ի՛ր գրպանում պինդ պահելու։

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
12:10 Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել են բնակիչների ուղղությամբ, 2 հոգի լուրջ վնասվածք է ստացել
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ