Ներքին 4 տարի առաջ - 19:53 13-05-2022

Ձուն ու իշխանական նորահայտ օլիգարխ Նարեկը․ շուկայում մոնոպոլիա է հաստատվում

Ձվի շուկայում վերջին օրերին կրկին ճգնաժամ է։ Մի քանի ամիս է՝ մեկ ձուն կարելի է գնել միջինը 30-35 դրամով, սակայն այսօր մենք նկատեցինք, որ «Արզնիի» ձվի մեկ հատն արժե 19 դրամ։ Սա երբեւէ չլսված գին է հավկիթի համար։

Նշենք, որ մեկ ամիս առաջ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվեց՝ մրցակցությանը չդիմանալու պատճառով, քանի որ ձվի գինը տեւական ժամանակ չէր բարձրաձայնում, իսկ հավի կերի գինը չէր նվազում։

Ինչո՞ւ է այս վիճակը ձվի շուկայում

Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ըստ տեղեկությունների, դեպինգ է անում, այսինքն՝ ապրանքների և ծառայությունների վաճառք արհեստականորեն ցածր գներով, դրանով խեղճանում են փոքր ընկերությունները։

«Շիրակ» թռչնաֆաբրիկան գնել է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։ Այն պատկանում է Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 միլիարդ դրամով գնած նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբադյանին։

Ըստ լուրերի՝ Նալբանդյանն այս ամենն անում է մեկ նպատակով․ ազատվել մանր ու միջին թռչնաֆաբրիկաներից, որպեսզի ձվի շուկայում մոնոպոլիա հաստատի։ Եվ որ ամենակարեւորն է, Նալբանդյանն այս ամենը անում է անհայտ փողերով։

Ով է նորահայտ օլիգարխը

Այս մեծահարուստ գործարարը զվաղվում է ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ, նա հիմա էլ «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում, բացի սրանցից, նրա կինը վերջերս գնեց Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի՝ Մոնումենտում գտնվող դղյակը։ Նա մարդ է, ում անունը վերջին 2-3 տարում է սկսել շոշափվել:
Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որը, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։
Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա օլիգարխի է վերածվում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր