Արտաքին 4 տարի առաջ - 18:52 13-05-2022

Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը։ Նա 73 տարեկան էր։ Այս մասին հայտնում է WAM պետական ​​գործակալությունը։

«Նախագահի գործերով նախարարությունը ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ազգերին և ողջ աշխարհին հաղորդում է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանի մահվան մասին, պետության ղեկավարի, ով մահացել է այսօր՝ ուրբաթ, մայիսի 13-ին»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ։

ԱՄԷ-ի նախագահի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Այսօրվանից սկսած՝ երեք օրով դադարեցվել է աշխատանքը նախարարություններում, գերատեսչություններում, հաստատություններում և մասնավոր հատվածում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին