Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:22 13-05-2022

Ծխախոտ «մուֆտող» ՔՊ-ականները մի քանի չափսով գիրացել են, կազինո են գնում

Փաշինյանի բոլոր թիմակիցները ոչ միայն արտաքուստ ակնհայտ գիրացել են, այլեւ նրանց գրպաններն են գիրացել: Անգամ կարիք չկա հեղափոխությունից առաջ եւ հետո արված նրանց լուսանկարները համեմատել, նրանց հագուստները 4 տարում «լայնացել» են մի քանի չափսով: Սուրեն Պապիկյանից մինչեւ Ամիգո՝ ակնհայտ փոխվել են:

Նիկոլի ազգականների ու թիմակիցների կյանքի որակը բարելավել է, թեեւ ոմանք ժամանակին ծխախոտ էին «մուֆտում» սրանից-նրանից, պարտքով խմում էին այս կամ այն սրճարանում, ոմանք նույնիսկ «Հայկական ժամանակի» խմբագրությունում էին գիշերում, բայց այսօր թալանչիների մասին պատմություններով «ժող ջան»-ին գրգռողներն իրենք են դարձել այդպիսին: Զանազան տենդերներ են շահում, վատնում պետական բյուջեն ծախսատար գործուղումներում, բազմամարդ խնջույքներ կազմակերպում:

Օրինակ՝ Փաշինյանի նախկին վարորդ Ամիգոն երբեք չէր կարող պատկերացնել, որ մի օր ոչ միայն նորմալ հագուստ կարող է հագնել ու կուշտ սնվել, այլեւ այսքան ուրախ ապրել: Հիմա այս մարդն իր ժամանակը խաղատներում է անցկացնում, անգամ, ըստ որոշ տեղեկությունների, մեծ գումարներ «կրվում»:

«Բադեն-բադենների» մասին պատմություններով «սնված» եւ ուրիշներին «սնած» այս մարդիկ հիմա մոռացել են իրենց անցյալը: Ինչ վերաբերվում է նախկին վարորդ Ամիգոյին, հիմա նա կարեւոր դեմք է դարձել, կառավարական առանձնատանն է աշխատում, մարդկանց տեղավորում աշխատանքի կամ ազատել տալիս: Մարդը քայլել է հեղափոխության ժամանակ, օրերով մնացել նույն ջինսի մեջ, հիմա եկել է իր նմանների «վրեժի» ժամանակը: Բայց այդ ժամանակը մի օր դաժանորեն կավարտվի:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին