Արտաքին 4 տարի առաջ - 13:01 13-05-2022

Ուկրաինական կողմը հաղորդել է Զմեինիի մոտ ռուսական նավի վրա բռնկված հրդեհի մասին

Օդեսայի ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը մայիսի 12-ին հաղորդել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հասցրած հարվածի մասին, որի արդյունքում Սև ծովում խոցվել է թիկունքն ապահովող ռուսական «Վսևոլոդ Բոբրով» նավը։
Ուկրաինական «Նովոե վրեմյա» լրատվական կայքը նշել է, որ «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի կենտրոնը չի հաստատել այս տեղեկությունը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես չի հաղորդել որևէ նավի վնասման մասին։
Ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալության Telegram-ալիքը հրապարակել է Սերգեյ Բրատչուկի ելույթի ձայնագրությունը, որում նա ասում է, որ նավը բռնկվել է։ Գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել Զմեինի կղզու մոտ, և որ տեղեկությունը ճշտվում է։
«Վսևոլոդ Բոբրով» նավը Ռուսաստանի ռազմածովային նավատորմում է ընդգրկվել անցած տարվա օգոստոսին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում