Արտաքին 3 տարի առաջ - 13:50 16-01-2023

Ուկրաինական նավի առաջացրած վթարի հետևանքով Բոսֆորի նեղուցը փակվել է

Այս գիշեր Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի նավահանգիստներից մեկից դեպի Ստամբուլ ուղևորվող նավը վթարվել է։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնատար նավը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին: Դեպքի հետևանքով Բոսֆորի նեղուցը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար։

Ստամբուլի առափնյան ոստիկանության վարչությունը տեղեկացրել է, թուրքական ցամաքին բախված ուկրաինական MKK-1 անունով նավը դուրս բերելու համար այժմ փրկարար նավերով իրականացվում են համապատասխան գործողություններ:

Բոսֆորի նեղուցը նավերի երթևեկության համար փակ կլինի մինչև աշխատանքների ավարտը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ