Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 22:26 12-05-2022

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հինգշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը: Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին արված հայտարարությունների բոլոր դրույթները»,- ասված է հաղորդագրությունում։

Առաջընթաց է արձանագրվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ համաձայնագրերի իրականացման գործում։ Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու ջանքերը։

«Քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախապատրաստման թեման, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։ Նախարարները կողմ են արտահայտվել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության շարունակմանը՝ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ»,- հավելել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին