Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:44 12-05-2022

Սպանվել է 320 «ազգայնական». ՌԴ ՊՆ-ի առավոտյան ճեպազրույցը

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր ճեպազրույցում ավանդաբար թվարկում է ուկրաինական բանակի խոցված թիրախները։

Ըստ այդմ, գերատեսչությունը հաղորդում է, որ ավելի քան 320 «ազգայնականներ» սպանվել են գերճշգրիտ հրթիռներից, ինչպես նաև խոցվել են՝ ղեկավարման 4 չորս կետ, կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 34 շրջան, ինչպես նաև զինամթերքի երկու պահեստ Չեռնիգովի մարզի Նովգորոդ-Սևերսկի շրջանում։

Ավիացիան հարվածներ է հասցրել կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացվածության 120 տարածքի։ Օդեսայի մարզում ոչնչացվել է С-300 զենիթահրթիռային համակարգի ուղղորդման կայանը։

Խարկովի մարզում ոչնչացվել է С-300 զենիթահրթիռային համալիրը։ Խարկովի մարզում և Սլովյանսկի մերձակայքում ևս ոչնչացվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք արձակման կայաններ։

Ոչնչացվել է ուկրաինական 13 ԱԹՍ և Զմեյնի կղզու մոտ խոցվել է «Բայրաքթար-TB2»-ը, թվարկել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով

Ձեզ գուցե հետաքրքրի