Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:59 11-05-2022

Համոզված եմ, որ դա կեղծիք է․ ՔՊ-ական պատգամավորը՝ անկլավները հանձնելու վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը երեկ հայտարարել էր, որ «Ադրբեջանի անկլավները՝ Տավուշի (Ղազախի) շրջանի 7 գյուղերը և Տիգրանաշենը (Քյարքի) գյուղը, վերադարձնելու հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համատեքստում։ Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են։ Դրանց վերադարձը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի այն կդիտարկվի դրա շրջանակներում»։

Oragir.news-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցին, թե տեղեկություններ ունի արդյո՞ք, որ այդ հարցը քննարկվել է ադրբեջանական կողմի հետ, ասաց, որ այդ հարցը խմբակցությունում չի քննարկվել։

«Ես համոզված եմ, որ դա կեղծիք է։ Նման կեղծիքներ էլ տարածում են, որ ձեր նման լրագրողները հարցեր տան։ Այդ առումով, կարծում եմ, Ձեզ պետք է հետաքրքրի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը։ Աշխատեք հիմք չընդունել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Ես չեմ ցանկանում Ադրբեջանից հնչած որևէ հայտարարություն մեր մամուլում մեկնաբանել, անիմաստ եմ համարում դա։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս քիչ տարածել նման լուրերը մեր մամուլով։ Պարզ չի՞, որ նրանց հայտարարությունները մեր շահերից չեն բխում»,-ասաց պատգամավորը։

Դիտարկամանը, թե հաճախ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունները հաստատվում են, նա ընդգծեց, որ ավելի մանրամասն այս առումով կարող ենք մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից կամ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանից։

Նշենք, որ Հատուկ հանձնարարություններով դեսպանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս։

Իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հեռախոսազանգերին, ինչպես միշտ, չի չպատասխանում։

Հիշեցնենք նաև, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «մինչ այս պահը անկլավների հարց չի բարձրացվել»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան