Արտաքին 4 տարի առաջ - 17:40 09-05-2022

Lenta.ru-ում հայտնվել են Պուտինի և պատերազմի դեմ հրապարակումներ

Ռուսական Lenta.ru-ում հայտնվել են հրապարակումներ՝ ՌԴ նախագահի մասին սուր վերնագրերով և Ուկրաինայի դեմ պատերազմի քննադատությամբ։ Պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել երկու աշխատակիցներ: Հայտարարության մեջ ասվում է, որ «պերֆորմանսը» կոչված է համախմբելու պատերազմի հակառակորդներին՝ «անկախ նրանց հայացքներից»։ Մարտին պատերազմին դեմ է արտահայտվել իշխանությունների կողմից վերահսկվող Առաջին ալիքի աշխատակիցը։

Մայիսի 9-ին կրեմլամետ Lenta.ru-ի կայքում հայտնվել է ավելի քան 10 հոդված՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի դեմ պատերազմի քննադատություններով և սուր վերնագրերով՝ «Պուտինը սանձազերծեց 21-րդ դարի արյունահեղ պատերազմներից մեկը», «Զելենսկին, պարզվեց, Պուտինից ավելի պինդ է», «Ռուսական վերնախավը, պարզվեց, ողորմելի անկամ է», «Վլադիմիր Պուտինը վերածվել է ողորմելի դիկտատորի և պարանոյիկի», «Ռուսաստանը սպառնում է ոչնչացնել ամբողջ աշխարհը» և այլն։

Խմբագրությունն արագ հեռացրել է այս նյութերը, բայց այն, թե ինչ տեսք է ունեցել առաջին էջը, պահպանվել է կայքի արխիվում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին