Արտաքին 4 տարի առաջ - 14:43 04-05-2022

Պուտինի անձնական օպերատորը հրաժարական է տվել

Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական օպերատորներից մեկը՝ Իլյա Ֆիլատովը, հեռացել է Կրեմլից, հայտնում է «Պրոյեկտը»։ Նրա վերջին նկարահանումը եղել է փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը՝ հղված ռուսներին, որում նա հայտարարում էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկի մասին։

Իր հրաժարականի պատճառները Ֆիլատովը պարբերականին բացատրել է հետևյալ կերպ. «Մասնագիտության մեջ հասել էի առաստաղին: Գումարած՝ հոգնել եմ երկար ամիսներ կարանտինում նստելուց»: Մարդկանց, ովքեր անմիջական շփման մեջ են Պուտինի հետ, հաճախ ուղարկում են մեկուսացման՝ նախագահին կորոնավիրուսով չվարակելու համար։

Ֆիլատովի անանուն գործընկերն ասել է, որ օպերատորի հեռացումն այնքան տարօրինակ կերպով է համընկել պատերազմի սկսման հետ, որ նախագահի աշխատակազմում լուրեր էին տարածվել, որ նա անզգույշ է արտահայտվել ուկրաինական իրադարձությունների մասին։ Ֆիլատովը չի հաստատել պարբերականի այս վարկածը։

«Պրոյեկտի» տեղեկություններով, Պուտինն ընդհանուր առմամբ ունի երեք անձնական օպերատոր, և Ֆիլատովը նրանցից ավելի հաճախ է հիշատակվել ԶԼՄ-ներում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան