Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:39 29-04-2022

ԵՄ-ն զգուշացնում է երեխաների շրջանում անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին

ԵՄ մեծ թվով երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում, երեխաների շրջանում սուր հեպատիտի դեպքերի աճ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) մամուլի հաղորդագրությունում։
«2022թ.-ի ապրիլի 5-ին նախկինում առողջ երեխաների շրջանում անհայտ էթիոլոգիայի ծանր սուր հեպատիտի դեպքերի աճի մասին Միացյալ Թագավորության նախնական հաղորդագրությունից հետո և 2022թ.-ի ապրիլի 20-ի դրությամբ երկրում 111 դեպք է գրանցվել 10 տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների շրջանում։ 2022թ.-ի ապրիլի 27-ի դրությամբ գրանցվել է մոտավորապես 55 դեպք ԵՄ/Եվրոպական տնտեսական գոտու երկրներում (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա): Առանձին դեպքեր գրանցվել են նաև աշխարհի այլ երկրներում (Կանադա, Իսրայել, Ճապոնիա, ԱՄՆ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեխաների շրջանում այս հիվանդության զարգացման ստույգ պատճառը մնում է անհայտ։
Մասնագետները խորհուրդ են տալիս ուժեղացնել ընդհանուր հիգիենայի կանոնները, ներառյալ ձեռքերի մանրակրկիտ հիգիենան, մակերեսների մաքրումը և ախտահանումն այն վայրերում, որտեղ հաճախ են լինում փոքր երեխաները:
«Հաշվի առնելով, որ արձանագրված դեպքերից մի քանիսի դեպքում լյարդի փոխպատվաստման կարիք է եղել, երեխաների վրա պոտենցիալ ազդեցությունը համարվում է բարձր»,- նշել են մասնագետները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան