Ռուսաստանը արտաքսում է Շվեդիայի երեք դիվանագետների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչպես հաղորդել են գերատեսչությունում, այս որոշումն ընդունվել է «Կիևի ռեժիմին Շվեդիայի կողմից ռազմական աջակցության տրամադրման և Դոնբասի ու Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները կոծկելու» հետ կապված, ինչպես նաև ի պատասխան երեք ռուս դիվանագետների արտաքսելու Շվեդիայի որոշման:
Շվեդիայի կառավարությունը երեք ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարել էր ապրիլի 5-ին։