Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների նոր փոխանակում է տեղի ունեցել
copy image url

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների նոր փոխանակում է տեղի ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 18:47 21-04-2022
Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների նոր փոխանակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով, ուկրաինական կողմը վերադարձրել է 19 մարդու՝ տասը զինվորական (որոնցից երկուսը՝ սպա) և տասը քաղաքացիական անձ։

Սվերդլովսկի մարզում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան այսօր հայտնել է, որ տարածաշրջանից յոթ զինծառայողներ ազատ են արձակվել և վերադարձվել Ռուսաստան։