Ներքին 4 տարի առաջ - 18:43 21-04-2022

Մեկ «Զիլ» կապույտ ավազը՝ 150 հազար դրամ. շուկայում մոնոպոլիա է

Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ գնային բարձրացումներ չլինեն. թանկացել է ամեն ինչ՝ սննդից մինչև տնտեսական ապրանքներ, հագուստ ու դեղորայք։ Մարդիկ կատակով ասում են՝ միայն լուցկին է, որ տարիների իր գինը պահպանել է. մեկ տուփը՝ 10 դրամ։

Վերջերս հաճախ լսում ենք դժգոհություններ, բողոքներ, թե շինարարական պարագաները ևս շեշտակի թանկացել են, միառժամանակ շինարարությամբ զբաղվող վարպետներն էլ իրենց «ձեռքի գործի» գինն են կրկնապատկել։

Քաղաքացի Տիգրան Հովսեփյանը նշում է, որ մեկ «Զիլ» մակնիշով կապույտ ավազը հիմա վաճառում են 150 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի 60 հազար դրամ էր. «Կապույտ ավազը, որը ամենաշատ օգտագործվողն է շինարարության մեջ, դարձավ մոնոպոլիա, մեքենան՝ 150.000 դրամ։ Միայն ML Minning։ Ուրիշ՝ չկա»։

Ըստ շրջանառվող լուրերի՝ «ՄԼ մայնինգը» պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «ՄԼ մայնինգից» կապույտ ավազի գնի վերաբերյալ մեզ պատասխանեցին, որ մեկ խորանարդն արժի 12 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր