Երևան +12°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:14 20-04-2022

Հազար խոշոր հարկատուները միասին վճարել են 695 մլն դոլարի հարկ ու տուրք

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ. հունվար-մարտ ամիսների առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցուցակը, նրանց կողմից վճարված հարկերն ու տուրքերը։

Համաձայն հրապարակման՝ հազար խոշոր հարկատուները միասին առաջին եռամսյակում վճարել են 327.072.682 հազար դրամի հարկ ու տուրքեր։ 2021 թ. առաջին եռամսյակում նրանք վճարել էին 260.170.077 հազար դրամի հարկ ու տուրք։

Ամենախոշոր տասը հարկատուները վճարել են 958.158.60.6 դրամի հարկ ու տուրքեր, որը կազմում է հազար խոշորի վճարածի ավելի քան 29%-ը։ Առաջին հարյուր խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 199.371.805.3 դրամի հարկ ու տուրքեր, որ կազմում է հազար խոշոր հարկատուների վճարածի 61%-ը։

Դոլարով արտահայտված՝ առաջին խոշոր տասնյակի ներկայացուցիչները վճարել են 203.5 մլն դոլարի հարկ, հարյուրյակինը՝ 423.5 մլն դոլարի և առաջին խոշոր հազարը՝ 695 մլն դոլարի։

Փաստորեն հանրապետության տասը ամենախոշոր հարկատուները վճարել են հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի գրեթե մեկ երրորդ մասը և քիչ պակաս տասնմեկից մինչև հարյուրերորդ խոշոր հարկատուները (իննսուն) միասին։

Ինչպես վերջին տասնամյակում, հանրապետության ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այն վերջինս տարվա առաջին երեք ամիսներին պետական բյուջե է վճարել 35.45 մլրդ դրամ, որը 2021 թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի է 25.68 մլրդ դրամով։ Նշենք, սակայն, որ անցած տարվա առաջին եռամսյակում Զանգեզուրի կոմբինատը վճարած հարկերի չափով երրորդն էր։

Զանգեզուրին հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 20.08 մլրդ դրամ հարկուտուրքերով։ Սա 2021 թ. առաջին եռամսյակում հանրապետության ամենախոշոր հարկատուն էր՝ վճարած 18.704 մլն հարկերով։

Այս փուլում հանրապետության երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմն է, որ վճարել է 8.63 մլրդ դրամ։ 2021 թ. առաջին եռամսյակում այն երկրորդ հորիզոնականում էր՝ վճարած 15.05 մլրդ դրամ հարկուտուրքերով։Փաստորեն, այս տարվա առաջին եռամսյակում վերջինիս ցուցանիշները նվազել են ամբողջ 42-43%-ով։ 2021թ. հունվար-մարտին նախարարությունը երկրորդն էր։

Թիվ չորրորդ հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է։ Այն պետբյուջե է վճարել 7.87 մլրդ դրամ հարկուտուրք։ 2021 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ սա յոթերորդ հարկատուն էր և վճարել էր 3.140 մլն դրամ հարկուտուրք։

Հինգերորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ պետական բյուջե վճարած 5.87 մլրդ դրամ հարկերով։ Այն 2021 թ. համադրելի ժամանակահատվածում չորրորդ խոշոր հարկատուն էր՝ վճարած 4 մլրդ 139 մլն հարկերով։

Հաջորդում է վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 3.847 մլրդ դրամ։ 2021 թ. հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր՝ վճարած 3․064 մլրդ դրամ հարկերով։

Հանրապետության յոթերորդ խոշոր հարկատուն «Թեղուտն» է, որ վճարել է 3.83 մլրդ դրամ հարկուտուրքեր։ 2021թ. առաջին եռամսյակում սա վճարելէր 1.57 մլրդ և 18-րդ հարկատուն էր։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը («Գեոպրոմայնինգ գոլդ») պետբյուջե է վճարել 3.60 մլրդ դրամ հարկ և դրանով իսկ հանրապետության 8-րդ հարկատուն է։ 2021 թ. համապատասխան ժամանակահատվածում այն վճարել էր 3.77 մլրդ դրամ և հանդիսանում էր հինգերորդ հարկատուն։

Իններորդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 3.49 մլրդ դրամ հարկերով։ 2021 թ. հունվար-մարտին այս ընկերությունը վճարել էր ընդամենը 616 մլն դրամ հարկուտուրք և զբաղեցրել էր 81-րդ հորիզոնականը։

Առաջատարների տասնյակի վերջին անդամը «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 3.15 մլրդ դրամ հարկուտուրք։ 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ այս ընկերությունը վճարումներն ավելացրել է ամբողջ 1.80 մլրդ դրամով և 2021թ. համապատասխան ժամանակամիջոցում 21-րդ հարկատուից այս տարի դարձել է տասներորդը։

Նշենք նաև, որ Զանգեզուրի կոմբինատն (35.44) ու «Գազպրոմ Արմենիան» (20.08) վճարել են 10 մլրդ-ից ավելի հարկ ու տուրքեր։ Հաջորդ երեքը վճարել են 5 մլրդ ու ավելի։ Մնացյալը, մինչև 53-րդ հարկատուն, 1 մլրդ-ից ավելի, որից հետո արդեն պակաս, քան մեկ մլրդ դրամ։ 2021 թ. համապատասխան ցուցանիշներն ավելի համեստ են։ Այն ժամանակ ամենաբարձր ցուցանիշը եղել է 18.7 մլրդ։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին