Ներքին 3 տարի առաջ - 22:15 23-12-2022

Ընթացիկ տարում ՈԻԱԿ-ը պետությանը վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ հարկ՝ բարելավելով իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրենը, փոխտնօրենները, բաժանմունքների ղեկավարները դեկտեմբերի 23-ին ներկայացրել են տարեկան հաշվետվությունները: Ժողովին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը, մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ՈՒԱԿ լրատվական ծառայությունից:

Տնօրեն Նարեկ Մանուկյանն իր ելույթում հատկանշական է համարել այն, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2017 թվականի համեմատ հիվանդանոցային ընդհանուր մուտքերը կրկնապատկվել են: Ընթացիկ տարում ՈԻԱԿ-ը պետությանը վճարել է ավելի քան 1 միլիարդ դրամ հարկ՝ բարելավելով իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում:

Տարեկան հաշվետվության ժամանակ շեշտվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՈՒԱԿ-ն ընդունել է 16 293 պացիենտ, կատարվել է 7 118 վիրահատություն, ճառագայթային թերապիա է ստացել 1 585 պացիենտ, 8 086 հոգի ստացել է քիմիաթերապիայի կուրս, 2022 թվականին հետազոտվել է 65 355 անձ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են կենտրոնում կատարված բացառիկ վիրահատությունները (Լյուիսի վիրահատություն լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով, լյարդի օջախների միկրոալիքային աբլացիա, արթրոսկոպիկ վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի լապարասկոպիկ մասնահատում, հետկրծոսկրային գիգանտ խպիպի հեռացում և այլն): Անդրադարձ է եղել նոր ներմուծված ծառայություններին, ձեռք բերված գերժամանակակից սարք-սարքավորումներին, մատնանշվել առաջիկա անելիքները, սպասվող փոփոխությունները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն է հայտնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին առողջապահական ոլորտում մեծ ներդրման համար, գնահատել, որ այն փոփոխությունները, որոնք արվել են կենտրոնում, աննախադեպ են, լայնածավալ և նշանակալից:

Տնօրեն Նարեկ Մանուկյանը տարեկան հաշվետվության ավարտին շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կենտրոնի կողքին կանգնած լինելու, հանուն քաղաքացիների տարատեսակ ծրագրեր, ներդրումներ կատարելու համար: Մանուկյանը իր երախտիքն է հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին՝ սիրով և անձնվիրաբար աշխատելու և կենտրոնի առաջընթացին ու զարգացմանը նպաստելու համար՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այս մեծ փոփոխություններն ու ձեռքբերումները հնարավոր են միայն ու միայն թիմային աշխատանքի շնորհիվ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար