Գյումրիում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը
copy image url

Գյումրիում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը

Ներքին 3 տարի առաջ - 19:32 10-04-2022
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների նախաձեռնությամբ ապրիլի 10-ին Գյումրիում տեղադրվել է Արցախի Հանրապետության դրոշը: Գյումրու «Խաղաղության օղակ» պուրակից նախաձեռնության մասնակիցները երթով շարժվել են Զորավար Անդրանիկի պուրակ, որտեղ էլ տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Նշենք, որ ընդդիմությունը ապրիլի 5-ին կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքներում տեղադրել եւ ծածանել Արցախի Հանրապետության դրոշը: Արցախի դրոշն արդեն ծածանվում է Երևնում, Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում:

Ամենից շատ դիտված