Ներքին 4 տարի առաջ - 14:52 10-04-2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք

Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 677 դեպք, որից 410 հազար 324-ը` առողջացման, 8620-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2053 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2355 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 998 հազար 412-ի: