Ներքին 4 տարի առաջ - 22:24 07-04-2022

Փողոց ենք մաքրում, բայց էլի մեզ կանացի ենք զգում. մաքրուհիները՝ իրենց կատարած աշխատանքի մասին

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է որպես մաքրուհի աշխատող կանանց հետ։ Կանայք, որոնք, անկախ մասնագիտությունից ու կատարած աշխատանքից, շարունակում են մնալ հմայիչ և խելացի։

«Ես շատ լավ կյանքով եմ ապրել, բայց կյանքը ստիպել է, որ հիմա մաքրություն անեմ։ Իմ կատարած գործը գնահատում են, ու ես դրանից ինձ շատ լավ եմ զգում՝ անկախ աշխատանքիս բնույթից։ Սկզբում շատ վատ էի զգում, անկեղծ, բայց տասներկու տարի է՝ աշխատում եմ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Ռիման։

Հարցին, թե ինչպես է կարողանում և՛ կանացի մնալ, և՛ դրսում աշխատանք կատարել, պատասխանեց. «Աշխատանքն է գեղեցկացնում մարդուն, ես ամբողջ կյանքում աշխատել եմ, ու հենց դա է ինձ գեղեցկացրել»։

Հարցին՝ մարդիկ ինչպես են վերաբերում իրենց աշխատանքին, պատասխանեց. «Ճիշտն ասած, թքած ունեմ, թե մարդիկ ինչ են մտածում իմ աշխատանքի մասին։ Ամենացածր մակարդակի մարդը միայն կարող է ուրիշ աչքերով նայել այս աշխատանքին։ Կիրթ մարդիկ մեզ շնորհակալություն են հայտնում, գնում, իսկ անգրագետ մարդկանցից ի՞նչ նեղանանք»։

Հարցին՝ աշխատանքն է առաջնային, թե ընտանիքը, պատասխանեց. «Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, բայց չնայած դրան՝ շատ կուզենայի այսօր, օրինակ, նստել տանն իմ ընտանիքի անդամների հետ։ Սիրում եմ այս աշխատանքը, տանը կծերանամ, կձանձրանամ: 20 տարի գործարանում որպես հաշվապահ եմ աշխատել։ Ես հասցրել եմ ամենուր հարգանք վայելել և վայելում եմ»։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում աշխատող մաքրուհիներից Ռիմա Ավետիսյանը հարցին, թե աշխատաշուկայում այսօր ինչ խնդիրներ է տեսնում, պատասխանեց. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Այսօր գեղեցկության տոնն է: Ես աշխատում եմ որպես մաքրուհի, շատ գոհ եմ, մանավանդ՝ մեր ղեկավարությունից»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք նրանց իրավունքները չեն խախտվում, աշխատաժամից դուրս չեն աշխատեցնում՝ առանց հավելյալ վճարի, տիկին Ռիման հավատացրեց. «Մեզ մոտ ոչ մի խախտում չկա: Ես թոշակառու եմ, աշխատում եմ այստեղ և շատ գոհ եմ մեր կոլեկտիվից, մեր ղեկավարությունից»: Իսկ հարցին, թե արդյոք աշխատավարձից գոհ է, նա պատասխանեց, որ իշխանափոխությունից հետո խոստացել են այն բարձրացնել: Կինը վստահեցրեց, որ իր աշխատավարձն իրեն առայժմ բավարարում է, իսկ թե երջանիկ ապրելու համար կնոջն ինչ է պետք, պատասխանեց. «Երջանիկ ապրելու համար շատ բան է պետք, բայց, փառք Աստծո, այսօր իմ երեխաներն աշխատում են և բոլոր հարցերը լուծում են»:

Սունդուկյանի անվան այգու մաքրուհի աշխատակիցն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես 70 տարեկան եմ, Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում երեսուն տարի «Հայոց լեզու և գրականություն» եմ դասավանդել։ Բայց կյանքի դժվարություններն ինձ բերեցին, հասցրին այստեղ։ Չեմ դժգոհում, շարունակում եմ մնալ կանացի ու ինձ լավ զգալ՝ անգամ այս աշխատանքը կատարելով»։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»