ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցնում է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։
Բանաձևի պատճառն ուկրաինական Բուչա քաղաքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներն են դարձել։
Բանաձևին աջակցել է 93 անդամ երկիր, դեմ են քվեարկել 24-ը ձեռնպահ՝ 58-ը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել Գլխավոր ասամբլեային՝ որոշման համար։