Արտաքին 4 տարի առաջ - 18:34 05-04-2022

Ռուսաստանի 88 ամենահարուստ մարդկանցից 65-ի կարողությունը մեկ տարում կրճատվել է

Ռուս ամենահարուստ գործարարները մեկ տարում կորցրել են իրենց ընդհանուր կարողության 42 տոկոսը՝ արդյունքում նրանց կարողությունը կրճատվել է 353 միլիարդ դոլարով։ Այս մասին է վկայում ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը, որը 36 տարի կազմում է Forbes ամսագիրը: Այս տարի ցուցակում 35-ով ավելի քիչ ռուսներ են հայտնվել, քան անցյալ տարի. 88՝ 123-ի փոխարեն։

Forbes-ի համաշխարհային ցուցակում ընդգրկված ռուսների ընդհանուր կարողությունը 606-ից կրճատվել է մինչև 353 միլիարդ դոլար։ Ամսագրի ռուսական տարբերակը նշում է, որ ռուսների կարողությունը նվազել է բառացիորեն մի քանի օրում՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և Ռուսաստանի ու որոշ ռուս գործարարների դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:

Ամենահարուստ ռուսը, Forbes-ի վարկածով, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի համասեփականատեր Վլադիմիր Լիսինն է։ Նա առաջին անգամ է հայտնվել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում:

Forbes-ը նշում է, որ Լիսինն ու նրա ձեռնարկությունը չեն ընդգրկվել պատժամիջոցների ցուցակում, սակայն նրա կարողությունը կրճատվել է 7,8 միլիարդ դոլարով։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել