Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:52 05-04-2022

Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է դարքնեթում ամենամեծ ռուսական խանութի փակման մասին

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հայտարարել է «Հիդրա»-ի՝ դարքնեթում ամենամեծ ռուսական խանութի փակման մասին: Դրա միջոցով տեղի է ունեցել թմրանյութերի, կեղծ փաստաթղթերի և ապօրինի ծառայությունների առևտուր։ Դրանում առևտրի տարեկան ծավալը, ըստ վերջին գնահատականների, հասել է մի քանի միլիարդ դոլարի։ Գերմանական ոստիկանությանը հաջողվել է առգրավել մոտ 23 միլիոն եվրոյի բիթքոիններ։

«Հիդրա»-ն աշխատել է 2015 թվականից, խանութի ժողովրդականության կտրուկ աճը սկսվել է 2017 թվականից։ Գերմանական ոստիկանությունը հաղորդել է, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարի գործակալության և ԱՄՆ իշխանությունների հետ միասին 2021 թվականի օգոստոսից հետաքննում է հարթակի գործունեությունը։ Ձերբակալությունների կամ կալանավորումների մասին տեղեկություններ չկան: Tor ցանցի խանութի կայքը այժմ իսկապես անհասանելի է, համոզվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Գերմանական դաշնային ոստիկանության գնահատականներով՝ «Հիդրա»-ն կարող էր լինել աշխարհի ամենամեծ անօրինական առևտրային հարթակը: Գերատեսչությունը միայն 2020 թվականին դրանում կնքված գործարքների ծավալը գնահատել է 1,23 միլիարդ եվրո։ Փակման պահին շուկայում գրանցված էր 19 հազար վաճառող և մոտ 17 միլիոն հաճախորդ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար