Արտաքին 4 տարի առաջ - 22:42 04-04-2022

ՌԴ-ն կասեցնում է վիզաների պարզեցված տրամադրման վերաբերյալ մի շարք պայմանագրեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «անբարյացակամ» երկրների համար վիզային պատասխան միջոցների մասին։

Հրամանագիրը ստորագրվել է «Եվրամիության ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հիման վրա», ասվում է փաստաթղթում։ Այն ենթադրում է Եվրամիության երկրների՝ Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտեյնի հետ վիզաների պարզեցված տրամադրման վերաբերյալ մի շարք պայմանագրերի կասեցում։

Փոփոխությունները, մասնավորապես, կվերաբերեն պաշտոնական պատվիրակությունների անդամներին և լրագրողներին վիզաների տրամադրման ընթացակարգին։ Կասեցվել է նաև այն նորմը, ըստ որի՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները կարող էին մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի, նշում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ հրամանագիրը չի տարածվի սովորական քաղաքացիների վրա։

Բացի դրանից՝ նախագահը հանձնարարել է ԱԳՆ-ին Ռուսաստան մուտքի անձնական սահմանափակումներ մտցնել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, որոնք «անբարյացակամ գործողություններ են կատարում» երկրի, նրա քաղաքացիների և ընկերությունների դեմ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին