Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:38 04-04-2022

Ճիշտ է եղել իմ որոշումը. Մերկելը՝ ի պատասխան Զելենսկու մեղադրանքներին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը համարել է ճիշտ իր որոշումը՝ 2008 թվականին Ուկրաինան ՆԱՏՕ-ում չընդունելու վերաբերյալ, չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանը։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, DPA գործակալության հարցմանը հաղորդել է Մերկելի մամուլի քարտուղարը։

«Դաշնային կանցլեր դոկտոր Անգելա Մերկելը պաշտպանում է իր որոշումները՝ կապված 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ»,- ասել է խոսնակը։

Միևնույն ժամանակ Մերկելը հանդես է եկել Ուկրաինայում ռուսական պատերազմի դադարեցմանն ուղղված միջազգային ջանքերի օգտին, սակայն չի արձագանքել Բուչա գնալու հրավերին:

«Հաշվի առնելով այն գազանությունները, որոնք տեսանելի են դառնում Բուչայում և Ուկրաինայի այլ վայրերում, դաշնային կառավարության և միջազգային հանրության բոլոր ջանքերը՝ լինել Ուկրաինայի կողքին և վերջ դնել բարբարոսությանը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, վայելում են նախկին կանցլերի լիակատար աջակցությունը»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
18:56 Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից. Մեդվեդև
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա
19:56 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը