Ավելին 5 տարի առաջ - 16:09 03-06-2021

Չումակովը անդրադարձել է Անի Լորակի մեղադրանքներին՝ ուղղված Կոնստանտին Մելաձեին

Երգիչ Ալեքսեյ Չումակովը YouYube-յան շոուներից մեկում խոսել է Անի Լորակի մեղադրանքների մասին, որոնք ուղղված էին պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին, ով իբր երգչուհուն հետապնդել է 13 տարի առաջ: Հիշեցնենք, որ Լորակը Մելաձեի հետապնդումների մասին պատմել է «Մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում: Նա նշել է, որ իրեն առաջարկել են կարիերա «անկողնու միջոցով», բայց ինքը չէր կարող համարձակվել դա անել:

Հետագայում ռուս աստղերից շատերը խոսեցին այս հարցի շուրջ:

Երգիչ Չումակովը նշել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում ինչպես Մելաձե եղբայրներին, այնպես էլ Լորակին: Նա Կոնստանտին Մելաձեին համարում է «հանճար». «Չգիտեմ, նա ինչ-որ բան առաջարկել է՝ չի առաջարկել, բայց, անկեղծ ասած, Անի Լորակը գեղեցիկ կին է, ես ինքս նրան ինչ-որ բան կառաջարկեի», - ասել է երգիչը:

Չումակովը ենթադրում է, որ «ոտնձգությունները» իրականում սիրախաղեր են լինում, որոնք սովորական բնույթ են կրում շոու բիզնեսում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը