Արտաքին 4 տարի առաջ - 20:07 01-04-2022

Քսանի խմբում Ռուսաստանի հետ քննարկման նստել հնարավոր չէ. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հետևելով որոշ այլ արևմտյան քաղաքական գործիչների, փաստացի կոչ է արել Ռուսաստանին դուրս թողնել Քսանի խմբից (G20):

«[Ուկրաինայի հետ պատերազմը] վերջ դրեց տնտեսական աճին աշխարհում բոլորի համար, և Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող կառուցողական գործընկեր լինել... Ընդհանրապես, գլխավորն այն է, որ այժմ անհնար է Վլադիմիր Պուտինի հետ նույն սեղանի շուրջը քննարկման նստել, կարծես ամեն ինչ կարգին է»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Թրյուդոն։

Քսանի խմբից Ռուսաստանի դուրս մնալու մասին լրագրողներն արևմտյան առաջնորդներին հարցրել են անցյալ շաբաթ Բրյուսելում, երբ այնտեղ միաժամանակ անցկացվել են ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի և ԵՄ գագաթնաժողովները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ինքը կողմ է, սակայն որոշումը պետք է ընդունի Ինդոնեզիան, որը ներկայումս նախագահում է Քսանի խումբը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր