Ներքին 4 տարի առաջ - 15:21 01-04-2022

Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ զրույցը գնահատում է բավականին բովանդակային:

Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ նշեց, որ իրենց քննարկման օրակարգում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրեցի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակին վերաբերող խնդիրները»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանն ու Զբիգնև Ռաուն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում լեհական նախագահության առաջնահերություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները