Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 18:38 28-03-2022

Նախարարությունը չի վճարում հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձը

«Նորքի» վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ողջ անձնակազմը մինչ օրս չի ստացել փետրվար ամսվա աշխատավարձերը։ Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դիմել են առողջապահության նախարարություն՝ աշխատավարձերի փոխանցման հարցով, սակայն նախարարությունից պատասխանել են, որ այժմ վճարման համար բավարար բյուջե չունեն։

Օragir.news-ի հետ զրույցում ԲԿ-ի աշխատակիցներից Սոֆիա Հարությունյանն ասաց․

«Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ առողջապահության նախարարությունը չի վճարում։ Դիմել ենք նախարարություն ասում են՝ բյուջե չկա, դրա համար մեզ գումար չեն տրամադրում։ Ոչ միայն փետրվար ամսվա, այլև հունվարի վերջին մի քանի օրվա աշխատավարձն էլ չենք ստացել։ Հունվարի վերջին օրերից մենք վերապրոֆիլավորվել ենք քովիդով հիվանդների ընդունման կենտրոնի, որը մարտի 16-ին արդեն վերջացել է։ Այսինքն՝ հունվարի վերջից, ինչ մենք վերապրոֆիլավորվել ենք, մինչ օրս գումար չենք ստացել։ Տեղյակ էլ չենք, կոնկրետ չգիտենք,թե երբ կվճարվենք։ Ասում էին՝ հնարավոր է,որ մյուս երկուշաբթի-երեքշաբթի լինի, բայց հաստատ չգիտենք, մեզ հույս տալով ապրում ենք, թե երբ կստանանք մեր աշխատած գումարը։ Անընդհատ դիմել ենք նախարարություն, բայց ձգձգվել է, հիմա էլ ասում են կա՛մ այս շաբաթվա վերջ, կա՛մ մյուս շաբաթ կլինի»- ասաց Սոֆիա Հարությունյանը։

Փետրվարի 25-ի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում նիստի մասնակից պատգամավորներից մեկը նույն հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե ինչու «Նորք» բժշկական կենտրոնի աշխատակիցները առ այսօր չեն ստացել փետրվար ամսվա աշխատավարձերը. Հարցին ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասել էր, թե նախագծում լրացուցիչ պարզաբանումների և հաշվարկների կարիք էր առաջացել.

«Այո, քովիդի հետ կապված մեր ֆինանսավորումը իրականացվում է տվյալ ամսվա փաստացի կատարված ծախսերի դիմաց պետական պահուստից լրացուցիչ միջոցների ներգրավման միջոցով, և մեր կողմից ներկայացված նախագծում լրացուցիչ պարզաբանումների և հաշվարկների կարիք էր առաջացել, որը մենք ներկայացրել ենք և հույս ունենք, որ առաջիկա օրերին պետք է դրվի Կառավարության նիստին, և իհարկե, կֆինանսավորվեն բժշկական կենտրոնները, և աշխատավարձը կվճարվի»:

Իսկ հարցին՝ կոնկրետ ե՞րբ կվճարվի, Ավանեսյանը պատասխանել էր, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ լինի։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում