Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:55 08-06-2021

Ընտրություններին ընդառաջ Վանաձորի բ/կ-ի ՔՊ-ական տնօրենը բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձը

Թեև շատերն այս օրերին էլ դեռ առճակատվում են կոռուպցիոն երևույթների հետ, սակայն կառավարությունում համատարած պնդում են, թե իբր իրենց՝ Նիկոլ Փաշինյանի, իշխանության գլխավոր ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։

Այս մասին Փաշինյանը հայտարարում է պատեհ ու անպատեհ առիթներով, և այդ մասին նրա աջակիցները, դասը սերտած աշակերտի նման, մեխանիկորեն կրկնում են։

Բայց զավեշտն այն է, որ իշխանությունները պետական մակարդակով տեղի ունեցող երևույթներն օրինականացնում ու դրա անունը դնում են «պարգևավճարներ»։

Հետ չմնալով ընդհանուր պարգևավճարային ու աշխատավարձերի բարձրացման տեսքով «կաշառքների բաժանման» հիթ շքերթից, որը իշխանության մենաշնորհն է դարձել, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վահագն Մկրտչյանը ևս խառնվել է ընդհանուր աժիոտաժին:

Նա ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում և որպեսզի կարողանա սիրաշահել իր վերադասին ու գոնե մնալ իր տեղում, 10-20 տոկոսով բարձրացրել է բուժհիմնարկի 370 աշխատակցի աշխատավարձը՝ հեռահար ակնկալիքներով։

Բուժկենտրոնի տնօրենը շատ «պատահական զուգադիպությամբ» աշխատողների աշխատավարձները բարձրացրեց հենց այն պահին, երբ պետք է նախապատրաստվեին քարոզարշավին, և բուժաշխատողների շրջանում որոշ դժգոհություններ հասել էին նրա ականջին։

Ու թեև բուժհիմնարկն ուներ առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ, սակայն նա՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թողտվությամբ, աշխատակիցներին է օժանդակել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է