Մամուլ 4 տարի առաջ - 07:55 22-03-2022

Շա­տե­րի եկամ­տի մի­ակ աղ­բյու­րը կա­րող է «ցա­մա­քել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով:

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է՝ ապրիլի 1-ից պաշտոնապես հայտարարվի անորոշ ժամկետով գործունեությունն ընդհանրապես կասեցնելու մասին: Ավելին, եթե հիմա աշխատակիցներին ասվել է, որ մասամբ վճարվելու են հարկադիր պարապուրդի համար, ապա հետագայի համար մեծ անորոշություն կա, և չի բացառվում, որ բազմաթիվ մարդիկ մնան գործազուրկ: Այս հանգամանքը հատկապես Ալավերդիում և շրջակա գյուղերում, բառիս բուն իմաստով, խուճապային տրամադրություններ է ստեղծել, քանի որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք