Արտաքին 4 տարի առաջ - 19:29 21-03-2022

Դևիդ Բեքհեմն իր Instagram-ը տրամադրել է խարկովցի բժշկին

Կիրակի օրը՝ մարտի 20-ին, հայտնի բրիտանացի ֆուտբոլիստ Դևվիդ Բեքհեմը Instagram սոցիալական ցանցում 71,4 միլիոն բաժանորդ ունեցող իր էջը տրամադրել է Խարկովի պերինատալ կենտրոնի ղեկավար Իրինային։
«Այսօր ես իմ մեդիա ալիքները տալիս եմ Իրինային՝ Ուկրաինայի Խարկովի տարածաշրջանային պերինատալ կենտրոնի ղեկավարին, որտեղ նա օգնում է մայրերին ծննդաբերել: Նայեք իմ story-ները, տեսնելու Իրինայի և նրա նման բուժաշխատողների զարմանահրաշ աշխատանքը, որոնք կյանքեր են փրկում Ուկրաինայում»,- ասել է Բեքհեմը:
Իրինան Բեքհեմի էջի միջոցով ցույց է տվել, թե ինչպես է բժիշկների թիմը պատերազմի ժամանակ օգնում կանանց երեխաներ ունենալ:
Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը զանգվածաբար աջակցում է Ուկրաինային՝ տրամադրելով ռազմական, ֆինանսական, հումանիտար օգնություն։ Բեքհեմները՝ Դևվիդը և Վիկտորյան, 1 միլիոն ֆունտ ստերլինգ են նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որն օգնում է Ուկրաինայից փախստական ​​երեխաներին։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին