Արտաքին 4 տարի առաջ - 21:17 16-03-2022

Գոմելի մարզից Ռուսաստան են տեղափոխել արդեն 2500 ռուս զինվորականների մարմին. աղբյուր

Գոմելի մարզի հիվանդանոցներում շարունակում են բուժել վիրավոր ռուս զինվորներին։ Տեղի բնակիչները հաղորդում են, որ Ուկրաինայից նրանց բերում են ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհներով՝ ուղղաթիռներով դեպի Նարովլիա։ Հետո նրանց տեղափոխում են Մոզիր և Գոմել, իսկ դիակները գնացքներով և ինքնաթիռներով՝ Ռուսաստան:

«Մոզիրի հիվանդանոցում այնքան վիրավոր ռուսներ են պառկած, ուղղակի սարսափելի է։ Սարսափելի խեղված: Անհնար է նրանց հառաչանքները լսել ողջ հիվանդանոցում»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության աղբյուրը։

«Կիրակի օրը միայն Մոզիրում վիրահատվել է մոտ հարյուր ռուսաստանցի: Արդեն երկուշաբթի օրը հիվանդանոց են «գցել» ավելի շատերին։ Նրանց բուժմանն են ներգրավվել բոլոր բժիշկները, այդ թվում՝ վիրաբույժները, թերապևտները, քիթ-կոկորդ-ականջաբանները։ Տեղային օգնություն, ճիշտ է, նույնպես ցուցաբերվում է, բայց շուտով դրա հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մոզիրի բժշկական շրջանակների աղբյուրը։

Աղբյուրների տվյալներով՝ ռուս զինվորական բժիշկներից անմիջաբար որևէ տեղեկություն չկա, նույնիսկ բուժքույրերն են ստորագրել չբացահայտման մասին. վախենում են պայմանագրի խզումից։

Միևնույն ժամանակ Նարովլիայում ստեղծվել է լիարժեք դաշտային հիվանդանոց։

Աղբյուրներից մեկի տվյալներով, անցած շաբաթվա վերջի դրությամբ Գոմելի մարզի տարածքից գնացքներով ու ինքնաթիռներով Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 2500 դիակ։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան