Արտաքին 4 տարի առաջ - 14:32 15-03-2022

Դնեպրի օդանավակայանը գիշերը հրթիռակոծվել է

Գիշերը ռուսական հրթիռային հարվածները մասշտաբային ավերածություններ են պատճառել Ուկրաինայի Դնեպր քաղաքի օդանավակայանին։ Այս մասին հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Ավերվել է թռիչքուղին, վնասվել է տերմինալը, մասշտաբային ավերածություններ են, երկար ժամանակ կպահանջվի վերականգնման համար»,- գրել է նա Facebook-ում։

Դնեպրից պատգամավոր Մաքսիմ Բուժանսկու խոսքով՝ «մենք այլևս օդանավակայան չունենք»։ Զոհերի մասին չի հաղորդվում։

Դնեպրի օդանավակայանն օգտագործվել է քաղաքացիական, այդ թվում՝ միջազգային չվերթների համար։ Տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք զինվորականներն օգտագործե՞լ են այն։

Ավելի վաղ Ուկրաինայի մի շարք օդանավակայաններ, այդ թվում՝ Վիննիցայում, հրթիռային հարվածների պատճառով շարքից դուրս են եկել։

Բուն Դնեպր քաղաքը հեռու է ռազմաճակատային գծից, սակայն նրա ուղղությամբ օդային հարվածներ են հասցվում։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր