Միտք 4 տարի առաջ - 11:58 13-03-2022

Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է մեր պարտությունը վերջնական դարձնել՝ մեր իշխանությունների նախաձեռնությամբ

Ասում են՝ Ռուսաստանի բլից-կրիգը չստացվեց Ուկրաինայում: Փոխարենը Թուրքիան և Ադրբեջանն են ուզում բլից-կրիգ կիրառել Հայաստանի նկատմամբ: Առայժմ՝ ոչ պատերազմով, այլ՝ բանակցային ճանապարհով, քաղցր-մեղցր տարբերակով: Պարզապես մեզ զգոն պահելու համար՝ մատ թափ տալու պես, ամեն օր կրակում են Արցախում կամ Հայաստանում: Սա պատերազմի երկրորդ փուլն է, և թուրքի նպատակն է մեր պարտությունը վերջական դարձնել: Քանի դեռ Ռուսաստանը խառն է Ուկրաինայում, թուրքի նպատակն է այստեղ կայծակնային կերպով հասնել իր վերջնահաշվին:

Միրզոյանի հետ հանդիպելուց հետո Չավուշօղլուն ընդգծեց, որ Ադրբեջանը ողջունում է հայ-թուրքական մերձեցման բանակցությունները, այսինքն՝ Ադրբեջանը ներկա է այդ բանակցություններում իր ողջ կեցվածքով: Ուղղակի, քանի որ լինելու է եռակողմ հանդիպում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան Ադրբեջանի հետ է՝ իրենց ողջ պայման ու պահանջներով: Միրզոյանը՝ փողկապով, Չավուշօղլուն՝ առանց փողկապի: Թուրքիայի արտգործնախարարն անունով է դիմում Հայաստանի արտգործնախարարին: Արտաքուստ՝ ժպիտ, ներքուստ՝ արհամարհանք, նվաստացում, դիմացը տեսնելով՝ առ ոչինչ: Նպատակը մեզ հետ հարաբերություն ստեղծելը չէ, այլ թուրք-ադրբեջանական նպատակին հասնելն է՝ փաստաթղթով, պետության վավերացմամբ:

Բաքուն հինգկետանոց առաջարկներ է ուղարկել Երևան. դրանց համաձայնությունը ստանալու դեպքում միայն կկնքի խաղաղության պայմանագիր: Թե ինչ առաջարկ, պայման կամ պահանջ են, դժվար չէ կռահել: Իսկ Թուրքիայի առաջարկների փաթեթն առաժմ մնում է ստվերում: Միամտություն կլինի ասել, թե այն գոյոթյուն չունի: Այդ առաջարկ-փաթեթների բավարարման դեպքում է, որ թուրքն ու ադրբեջանցին ասելու են՝ լավ է: Լավ՝ իրենց համար, բայց ոչ երբեք՝ մեզ համար: Իսկ Չավուշօղլուն առաժմ շատ գոհ է բանակցությունների ընթացքից:

Թուրքն ուզում է իր հաղթանակը վերջնական ու անբեկելի դարձնել: Որ, հայեր, երբեք չհամարձակվեք ուղիղ նայել թուրքի աչքերի մեջ, միշտ խոնարհ ու գլխիկոր մնացեք, և կանեք այն՝ ինչ կասենք: Մեր հոգեբանության մեջ վերջնականապես ներարկել, որ թուրքը տիրակալ է և մեր տերն է, իսկ մենք՝ ցմահ հպատակ: Հետո իր բոլոր կեղտերն է մաքրելու մեզ վրա՝ դարձնելով նվաստ, գետնաքարշ ու ծաղրալի, իսկ մենք համարենք՝ բնական ու օրինաչափ: Ողբերգականն այն է, որ այդպես ծրագրել է նաև մեր կառավարությունը՝ իր ներկա և անցյալ քայլերով: Նախաձեռնությունն էր՝ պատերազմում պարտված դարձնել և վերջնական պարտության հասցնել, թե թուրքի դեմ անհնար են բոլոր հնարները: Թե՝ սա է, ապրեք: Բայց այդպես մեռնում են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը