Ներքին Միտք 14 րոպե առաջ - 09:53 28-08-2026

Փաշինյանի նպատակն է հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը.

Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ:

Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել:

Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով իր կողքին մնալ:

Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ էլ, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է:

Ամենից շատ դիտված