Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:40 22-07-2025

Սա գաղափարական պայքար է․ նպատակն է եկեղեցին դարձնել հնազանդ կառույց, բայց դա անհնար է. քահանա

Մենք՝ հոգեւորականներս, Վեհափառ Հայրապետի մասին խոսելիս շատ ժամանակ ասում ենք՝ «Վեհը ասաց», «Վեհը պիտի գա», «Վեհը կայցելի» եւ այլն։ Շենքերը շատ են, բայց այն շենքը, որտեղ Վեհի նստավայրն է, որտեղ նա ապրում ու աշխատում է, կոչվում է վեհարան կամ կաթողիկոսարան։ Մայր Աթոռի վեհարանը նաեւ թանգարան է, ինչպես հին վեհարանը եւ մյուս շինությունները։

Ամենայն Հայոց կաթողիկոսները միայն Սուրբ Էջմիածնում չեն ունեցել կեցավայր․ կեցություն են ունեցել նաեւ Դվինում, Ախթամարում, Հռոմկլայում, Սսում, նույնիսկ կաթողիկոսական ամառանոցում։ Բոլոր հայոց թեմերում առաջնորդանիստ եկեղեցու կամ վանքի կողքին նույնպես վեհարան կարող է ծառայել։

Ով որ կեղծ բարեպաշտական թատրոնով հարձակվում է վեհարանի վրա, իրականում թիրախավորել է հենց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանը։ Սա գաղափարական պայքար է․ նպատակն է եկեղեցին դարձնել հնազանդ, հրամանկատար կառույց՝ այսպես կոչված «կրոնի նախարարություն»։ Բայց դա անհնար է։

Դուք ժայռին եք բախվում։ Որովհետեւ Վեհը ոչ միայն անձ է, այլեւ ուսմունք է ու կառույց, որով մենք ծառայում ենք մեր Փրկիչ Աստծուն։

Որքան հալածէք, այնքան աւելի ենք զօրանալու հալածեալ, խաչեալ ու յարուցեալ Տիրոջով։

Տեր Նշան Քահանա Ալավերդյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել