Ներքին 2 տարի առաջ - 14:11 24-03-2024

Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել