Արտաքին 37 րոպե առաջ - 13:20 22-10-2026

Կյանքից հեռացել է «Armenian Observer» շաբաթաթերթի հիմնադիր Օշին Քեշիշեանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Armenian Observer» շաբաթաթերթի հիմնադիր, վետերան լրագրող Օշին Քեշիշեանը :

Քեշիշեանը 1969 թվականին հիմնադրեց «Armenian Observer» -ը և ստանձնեց դրա գլխավոր խմբագրի պաշտոնը։ Անգլալեզու այս շաբաթաթերթը, որը հայտնի էր պարզապես «Observer» անվամբ, հարստացնելով հայկական մեդիա դաշտը, դարձավ հայ համայնքի կարևոր մասը՝ ներկայացնելով համայնքային խնդիրների վերաբերյալ խիստ անհրաժեշտ տեսակետներ։

Քեշիշեանը ծնվել էր Երուսաղեմում և մինչև 1948 թվականը հաճախել է տեղի Սրբոց Թարգմանչաց դպրոցը։

Արաբա-իսրայելական պատերազմի սկսվելուն պես նրա ընտանիքը տեղափոխվել էր Հորդանան, իսկ մեկ տարի անց՝ Բեյրութ։
1955 թվականին Քեշիշյանն ավարտել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հովակիմյան-Մանուկյան տղաների վարժարանը։ Մեկ տարի ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, այնուհետև արտագաղթել էր Միացյալ Նահանգներ՝ հաստատվելով Կալիֆոռնիայում։

Քեշիշեանը դասավանդել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի (Los Angeles City College) լեզուների բաժնում, իսկ հետագայում 27 տարի աշխատել է Գլենդեյլի համայնքային քոլեջի (Glendale Community College) դասախոսական կազմում։

Նա եղել է ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ։ Երկար տարիներ եղել է նաև Թեքեյան մշակութային միության՝ Լոս Անջելեսում գործող Արշակ Տիգրանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։
1982 թվականին նրան վստահվեց հայտնի գրող Վիլյամ Սարոյանի աճյունի տեղափոխումը Հայաստան՝ Երևան։
Քեշիշեանը պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով և արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, հանգուցյալ Վազգեն Ա-ի կոնդակին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է