Մամուլ 4 տարի առաջ - 07:20 12-03-2022

«Ոտքի վրա», պատահական հանդիպում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,նշված է հաղորդագրության մեջ: Այս թեմային անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Արտաքուստ, կարծես, սովորական հաղորդագրություն է, և ոչ մի արտառոց բան չկա: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման մասին տեղեկացնում է միայն ՀՀ վարչապետի աշխատակազմը, այնինչ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում ոչ մի տող անգամ չկա:

Ավելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս իր թվիթերյան էջում չի անդրադարձել այս հանդիպմանը: Դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ այս հանդիպումն իրականում պատահական է եղել, ինչպես ասում են՝ «ոտքի վրա»: «Փաստի» տեղեկություններով, հանդիպումը կայացել է Վերսալ յան պալատում, որտեղ պետք է տեղի ունենար ԵԽ ոչ ֆորմալ սամմիթը, և էքսկուրսիայի, ժամանցի նպատակով (ինչի մասին վկայում է նաև Փաշինյանի հագուստը) Վերսալում գտնվող Նիկոլ Փաշինյանը պատահաբար հանդիպել է Շառլ Միշելին, ինչն էլ առիթ է դարձել առանձին պաշտոնական հաղորդագրություն տարածելու» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել