Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:46 12-03-2022

Արմավիրում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ կազմվել է 13 արձանագրություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ը Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ Բաժին բերման են ենթարկվել 22 անձ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 13 արձանագրություն։