Սպորտ 4 տարի առաջ - 16:02 11-03-2022

Շախմատի բլից մրցաշար՝ նվիրված կանանց միամսյակին

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացել է շախմատի բլից մրցաշար՝ նվիրված կանանց միամսյակին։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների և Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներ։

Մրցաշարի 18 մասնակիցների մեջ էին նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, որոնք էլ զբաղեցրել են առաջին և երրորդ տեղերը։ 2-րդ տեղը զբաղեցրել է ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչ Սամվել Մուրդայանը։ Առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցնող մասնակիցները պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով, մյուս բոլոր խաղացողներին շնորհվել են հավաստագրեր։

«Նման մրցաշարը նպաստում և ամրապնդում է գործընկերային հարաբերությունները Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների և դեսպանատների միջև։ Մասնակիցների կազմում թեև մեկ կին մասնակից ունեինք՝ Թուրքմենստանի դեսպանատան ներկայացուցիչը, բայց այսօրվա մրցաշարն ու հաղթանակները նվիրում ենք մեր սիրելի կանանց»,- նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Հիացած եմ հայկական շախմատով, ես պրոֆեսիոնալ չեմ, բայց մեծ սիրահար եմ։ Տղամարդու համար շախմատ խաղալը պարտադիր պայման է։ Շախմատային տախտակի մոտ մոռանում եմ ամեն բան։ Ինձ մոտ այս մրցաշարը կարոտի զգացողություն առաջացրեց, շատ էի խաղում երիտասարդ տարիներին: Հիանալի նախաձեռնություն էր, իմ հաղթանակն էլ մեծ շնորհակալություն է կանանց իրենց անփոխարինելի դերի համար»,- նշել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մրցաշարն իրականացնում է Հայաստանում շախմատի ակադեմիայի հետ համատեղ։

«Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Հնարավորություն ստեղծվեց խաղալ, մտածել և մրցել լավ միջավայրում։ Նման մրցաշարերը նպաստում են նաև շախմատի հանրայնացմանը»,- նշել է Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։

Մրցաշարը անց է կացվել շրջանաձև կարգով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին համապատասխան, յուրաքանչյուր խաղի համար տրվել է 5 րոպե ժամանակ։ Բլից մրցաշարը սպասարկում էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա