Արտաքին 4 տարի առաջ - 13:58 07-03-2022

Կիևը ծրագիր ունի Զելենսկիի սպանության դեպքում. ԱՄՆ

Ուկրաինացիները «իշխանության շարունակականության» ծրագիր ունեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սպանության դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ CBS Face the Nation հաղորդաշարին տված հարցազրույցում:

«Ուկրաինացիները ծրագրեր ունեն, որոնց մասին ես չեմ խոսի և չեմ մանրամասնի, որպեսզի համոզվեմ, որ կա կառավարման շարունակականություն, այսպես թե այնպես: Եվ ես պատրաստվում եմ այստեղ կանգ առնել»,- ասել է Բլինքենը:

Նա նաև գովել է Զելենսկիին այս պատերազմում նրա առաջնորդության համար։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «դատապարտված է պարտության»։

«Ճակատամարտում հաղթելը՝ պատերազմում հաղթելը չէ: Քաղաքը գրավել՝ չի ​​նշանակում խլել ուկրաինացի ժողովրդի սրտերն ու մտքերը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինկենը հավելել է, որ Ուկրաինան և նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն, որ ագրեսիան դեռ որոշ ժամանակ կշարունակվի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»