Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:48 03-03-2022

Ի՞նչ ունեցվածք ունի նորընտիր նախագահը

Հայաստանի նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը 2021թ․ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 2 կտոր հողամաս։

Բնակարանները Երևանի Կենտրոնում են, որոնք ձևակերպված են որպես նվիրատվություն և ձեռք են բերվել 2002թ․-ին։

Հողամասերը ժառանգություն են,որոնցից մեկը 2006թ․-ին է ստացել, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում է, մյուսը՝ 2017թ․-ին Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում։

Վահագն Խաչատուրյանը իր բանկային հաշիվներին ունի 5 միլլիոն 550 հազար, 6 միլլիոն 32 հազար դրամ և 163 ԱՄՆ դոլլար։ Խաչատրյանը կանխիկ ունի 15 հազար ԱՄՆ դոլլար։

Հայտարարագրում նշված է, որ ստացված եկամուտը՝ 2 միլլիոն 666 հազար դրամ, որպես աշխատավարձ ստացել է ԵՊՀ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից և «Անտարես» հրատարակչությունից ։ 5 միլլիոն 400 հազար դրամ ստացել է «Հայէկոնոմբանկից», նա այս բանկի խորհրդի անդամ է, բանկը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Վահագն Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, աշխատում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրենում»՝ որպես գլխավոր փորձագետ։ Որդին՝ Արամ Խաչատուրյանը, «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» քարտերով վճարումների համակարգում՝ որպես առաջատար մասնագետ։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը