copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:38 27-07-2022

Ինչ ունեցվածք ունի «կալանավորող դատավոր» Մնացական Մարտիրոսյանը

Հանրությանը թերևս ամենաշատ հայտնի դատավորներից մեկը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը իրավաբանական հանրությունում հայտնի է որպես «կալանավորող դատավոր», բաժնային սեփկանության իրավունքով Երևանի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան ունի և ավտոտնակ։

Այս մասին տեղեկանում են դատավորի ներկայացրած հայտարարագրից։ Դատավորը ունի նաև 2007 թվականի ատրադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա։ 2021 թվականի վերջում Մնացական Մարտիրոսյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 267 եվրո և 1 մլն 869 հազար դրամ։ Մարտիրոսյանի կանխիկ դրամական միջոցները 2021-ի դրությամբ հետևյալն են եղել՝ 10 մլն ՀՀ դրամ, 17 հազար ԱՄՆ դոլար և 5 հազար եվրո։ 2021-ի ընթացքում Մարտիրոսյանը 14 մլն դրամ աշխատավարձ է ստացել դատարանից, 324 հազար դրամ Արդարադատության ակադեմիայից, 485 հազար դրամ դատական դեպարտամենտից, 2 մլն 340 հազար դրամ այլ եկամուտներ է ունեցել, որոնց աղբյուրը չի նշվում։

Մնացական Մարտիրոսյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննում է Ավետիք Չալաբյանի, Վահագն Վերմիշյանի և այլոց գործերը։ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են
21:51 Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին