Ներքին 4 տարի առաջ - 11:00 03-03-2022

Աշխարհը Պուտինի վրա է մատ թափ տալիս, ինչ-որ մեկն էլ՝ մեր ընդդիմության

Աշխարհը մատ է թափ տալիս Ռուսաստանի ու նրա նախագահ Պուտինի վրա, թե ինչու է վերջինս հրթիռներ թափում Ուկրաինայի վրա, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյան անունով մի քաղաքացի, որին ԱԺ ամբիոնին մոտենալու բախտ է վիճակվել, մատ է թափ տալիս ընդդիմության վրա։ Բայց եթե աշխարհը քաղաքակիրթ տարբերակով է մատ թափ տալիս Ուկրաինայի վրա մատ ու հրթիռ թափ տվող Ռուսաստանի վրա, ապա Նիկոլ Փաշինյան անունով անձը փողոցային վարքուբարքով է այդ ամենը անում։ Վերջում էլ սպառնում՝ մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ։

Այդ ամենը նա երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասում էր՝ «պատասխանելով» ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին, որում նա համարձակվեց հիշեցնել ամբիոնին մոտեցած մարդուն, որ նա հանձնել է Արցախի 75 տոկոսը։ Հետո նա ընկնում է ցնցումների, հիստերիայի մեջ և սկսում մատ թափ տալ, թե՝ դավաճանը դուք եք, Արցախը հանձնողը դուք եք, և այլն։ Խառնվում է Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանը, որին էլ բաժին է հասնում վերջին հայհոյանքը, թե՝ պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ։ Դա մի քիչ քթի տակ է ասում, որ ուղիղ տեքստով չհնչի, բայց մարդիկ լսում են ու որսում նրա փողոցային լեկսիկոնը։

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը հայհոյանքների հերթական տարափին արժանանալուց հետո. այո, հերոսաբար լքում է դահլիճը։ Հայկ Մամիջանյանն է մի պահ հասցնում ինչ-որ կերպ արձագանքել տեղից, բայց դա այլևս էն էֆեկտը չի ունենում, ինչ ամբիոնին մոտեցածի թափահարություններն էին։ Իսկ այդ ընթացքում, երբ ընդդիմությունը վայելում էր իր «վաստակած» հայհոյանքները, Ռուսաստանը հրթիռների հերթական խմբաքանակն էր թափում ուկրաինացիների գլխին։ Նրանք, ի դեպ, ի տարբերություն մեր ընդդիմության, իրենց քաղաքն ու դիրքերը հերոսաբար լքելու փոխարեն՝ մնում ու մարտնչում են հանուն իրենց հող ու ջրի, հանուն իրենց վստահված դիրքի, հանուն իրենց հայրենիքի։ Ընդդիմությունը, սակայն, մի թեթև հայհոյանքից հետո իսկույն լքեց խրամատը։ Իսկ այդպիսի հայհոյանքներ առաջին անգամ չէ, որ լսում են այդ ամբիոնից և այդ մարդու կողմից ու ոչ միայն այդ մարդու, նաև նրան ծափահարողների։ Ասել կուզի՝ պիտի որ սովորած լինեին։ Բայց այս անգամ չդիմացան։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք