Մամուլ 4 տարի առաջ - 09:09 03-03-2022

Մեծ խառնակիչը․ Հրապարակ

Մարդը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի եւ դա կիրառում է ամենուր։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող էր խաղաղ ընթանալ, նախարարներ-պատգամավորներ երկխոսությունը՝ կիրթ մթնոլորտում, եթե ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին չորոշեր պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին մարտի 3-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Հավանաբար, հող տալու թեման նրա համար ցավոտ է, եւ նա կորցրեց հավասարակշռությունը՝ պատգամավորի մի արտահայտությունից։ Իսկ հարցը ոչ թե հող հանձնելուն էր վերաբերում, այլ սոցիալական խնդիրներին՝ կառավարությունն ինչ քայլեր է մշակում թանկացումների ազդեցությունը մեղմելու եւ հացահատիկի պակասը լրացնելու համար, քանի որ «Արցախի 75 տոկոսը, որտեղ հացահատիկ էր մշակվում, հանձնել եք»։

Ամբիոնին մոտեցած Փաշինյանը մոռացավ բուն հարցը, սկսեց մատ թափ տալ, հիշեց թալանչիներին ու Մադրիդյան սկզբունքները, գոռաց, որ ինքը հող տվող չի, որ եթե մի անգամ էլ ասեն՝ Արցախի 75 տոկոսը տվել ես, քրեական գործ կհարուցվի ընդդիմության 2 լիդերների նկատմամբ, իսկ ով իրեն հող հանձնող ասի, նրանց հետ ինքը մատով է խոսելու։ Երկու րոպեում խառնեց խորհրդարանը եւ տապալեց ԱԺ նիստը»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել