Երևան +30°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:11 03-03-2022

Երևանում` Արարատյան 43 հասցեում, այսօր պայթյուն է գրանցվել․ shamshyan.com

Երևանում` Արարատյան 43 հասցեում, այսօր պայթյուն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Շենգավիթի բաժինը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 19:20–ի սահմանում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել։ Նա վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Պայթյունի հետևանքով վնասվել է «Mercedes» մակնիշի 05 ML 550 համարանիշի ավտոմեքենան, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: