Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանն այսօր հասել է 14-15․5 աստիճանի
copy image url

Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանն այսօր հասել է 14-15․5 աստիճանի

Ներքին 1 տարի առաջ - 18:27 18-01-2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։