Մամուլ 4 տարի առաջ - 08:54 02-03-2022

Ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ Հրապարակ

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: Այս մասին մարտի 2-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, կամ իրենց մանդատ տան, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո վերաքննիչ բողոք ներկայացվեց։ Դա մերժվեց, բայց վերաքննիչն իր որոշման մեջ ամրագրել է, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով առանձին նիստ պետք է հրավիրվի: Եվ այդ նիստը նշանակվել է հուլիս ամսին: Ակնհայտ է, որ իշխանությունն ուղղակի կաթվածահար է արել Վանաձորի կառավարումը, քանի որ ՔՊ-ն պարտվել է ՀՀ երրորդ քաղաքում:

Տեղեկություններ կան, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ լուծարեն Վանաձորի ավագանին, նոր ընտրություններ անցկացնեն: Սակայն «Ասլանյան դաշինքից» ավագանի ընտրված Արթուր Օհանյանը երեկ մեզ փոխանցեց, որ ավագանին լուծարելու որեւէ հիմք չկա։ «Չմոռանանք, որ «Լուսավորը» վերաքննիչի մերժումից հետո դիմել է վճռաբեկ, եթե վճռաբեկը որոշում կայացնի, ըստ էության, այլեւս բեկանել չի լինի: Օրինական ձեւավորված ավագանի է, ինչի՞ պիտի լուծարվի: Մենք դեկտեմբերի 24-ին նիստ ենք արել, լիազոր ներկայացուցիչ նշանակել, որին դատարանը պատշաճ է ընդունել: Ո՞վ է ասում, թե նիստ չենք արել»,-ասաց նա»,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել